Նոր Զելանդիայում աշակերտներն իրենց սիրելի ուսուցչի թաղմանը Հակա են պարել (լուսանկարներ, տեսանյութ)
Նոր Զելանդիայում Palmerston North Boys ավագ դպրոցի սաներն իրենց սիրելի ուսուցչի թաղմանը Հակա պարն են պարել, գրում է Daily Mail-ը։
Շուրջ 1700 սաներ միասին գնացել են ուսուցչի թաղմանը և կատարել հուզիչ պարը։
Նրանց սիրելի ուսուցիչ Դաուսոն Տամատեան հանկարծամահ է եղել քնած ժամանակ, հուլիսի 20-ին։
Հակա պարը Նոր Զելանդիայի մաորի ցեղի ծիսական պարն է, որի ժամանակ դոփում են ոտքերով, ձեռքերով խփում ազդրերին ու կրծքին և բարձրաձայն ձայնակցում։
Նոր Զելանդիայի բնակչության մեծ մասը ծանոթ է Հակային շնորհիվ All Blacks նորզելանդական ռեգբիի հավաքականի։
Հակա բառը մաորիների լեզվով նշանակում է «պար»։



















