Մոտ 1.500 ներգաղթյալ փորձել է Եվրաթունելով Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա հասնել
Մոտ 1.500 անօրինական ներգաղթյալ այս գիշեր կրկին փորձել է Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա հասնել Լա-Մանշի նեղուցի տակով անցնող Եվրաթունելով, մեկ ներգաղթյալ մահացել է, հաղորդում է ria.ru-ն:
«Մեր թիմերը դի են հայտնաբերել այս առավոտյան, փրկարարները հաստատել են մարդու մահվան փաստը»,- ասել է Eurotunnel-ի ներկայացուցիչը:
Լույս երեքշաբթի մոտ երկու հազար անօրինական ներգաղթյալ արդեն փորձել էր նման անցում իրականացնել նեղուցով:
Պա-դե-Կալեում ապրող անօրինական ներգաղթյալները փնտրում են բոլոր հնարավորությունները Լա-Մանշն անցնելու և Մեծ Բրիտանիայում հայտնվելու համար: Այժմ Կալեում մոտ 1,5 հազար ներգաղթյալ կա: Նրանց թիվը վերջին շրջանում զգալիորեն աճել է: Ներգաղթյալների մեծ մասը Ֆրանսիա է փախել Էրիթրեայից, Սուդանից և Սոմալիից:










