Իրանն առանց վիզայի ռեժիմ է սահմանել Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար

15:45 • 29.07.15

Իրանը վերացրել է յոթ պետությունների քաղաքացիների համար մուտքի վիզաները, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Այսուհետ Թուրքիայից, Լիբանանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բոլիվիայից, Եգիպտոսից և Սիրիայից զբոսաշրջիկները կարող են Իրան մեկնել առանց վիզաների»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Այդ երկրների քաղաքացիները կարող են Իրանում առանց վիզայի գտնվել մինչև 90 օր: Այդ քայլի նպատակն է զարգացնել երկրում զբոսաշրջության ոլորտը:

 

Բացի այդ, Իրանի իշխանությունները քննարկում են ևս 60 պետությունների քաղաքացիների համար վիզաները վերացնելու հնարավորությունը։