Հյուսիսային Կորեայում սերֆինգի համար ճամբար կբացվի
Հյուսիսկորեական իշխանությունները հավանության են արժանացրել սերֆինգի համար ճամբարի բացման նախագիծը, հաղորդում է gazeta.ru-ն:
Նախաձեռնության հեղինակներն են պրոֆեսիոնալ մարզիչ Նիկ Դզանելան և ԱՄՆ-ից Uri Tours զբոսաշրջային գործակալությունը:
Սերֆինգի միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ և Չինաստանի սերֆինգի ազգային թիմի մարզիչ Դզանելան պատմել է, որ մի ամբողջ տարի ուսումնասիրել է Հյուսիսային Կորեայի արևելյան ափը: Մասնավորապես՝ նա գնահատել է եղանակային պայմանները և ալիքների որակը:
Հյուսիսկորեացի և օտարերկրացի զբոսաշրջիկների փոքր խմբի համար սերֆինգ-ճամբարը նախատեսվում է բացել սեպտեմբերին։
Իտալացի մարզչի խոսքով՝ ԿԺԴՀ-ն Մալիբու չի դառնա, սակայն այն բավականաչափ պայմաններ ունի սերֆինգի համար: «Մեր նպատակն է գնահատել ռեսուրսները և դրանք հասանելի դարձնել տեղացի սերֆերների համար էկոլոգիական և անվտանգ եղանակով»,- բացատրել է Դզանելան:
Uri Tours-ում պատմել են, որ արշավախմբի արդյունքում կորոշվեն սերֆինգի համար լավագույն վայրերը: Նախատեսվում է նաև գնահատել ռիսկը և տարհանման ծրագիր ու անվտանգության ապահովման գործողությունների պլան մշակել:










