Մարադոնան հաստատել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրությունը
Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան հաստատել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը, գրում է gazeta.ru-ն:
«Ես կվերադառնամ ՖԻՖԱ հանուն այն մարդկանց, ովքեր ինձ աշխատանք և շատ այլ, ավելի կարևոր բաներ են տվել, ես կվերադառնամ հանուն իմ ընտանիքի, որն այդքան բան է տարել իմ պատճառով: Ես չեմ վերադառնա վրեժի մասին մտքերով, այլ՝ ֆուտբոլում փոփոխություններ իրականացնելու գաղափարով: Վե՛րջ կոռուպցիային, վե՛րջ թալանին»,- ասել է 1986 թվականի աշխարհի չեմպիոնը:
ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները կկայանան 2016 թվականի փետրվարի 26-ին:










