Մեքսիկայում 5 մարդասպաններ դատապարտվել են մոտ 700-ական տարվա ազատազրկման

09:12 • 29.07.15

Մեքսիկայի Չիուաուա նահանգի դատարանը կանանց զանգվածային սպանությունների համար մեղադրվող 5 տղամարդկանցից յուրաքանչյուրին դատապարտել է 697 տարվա ազատազրկման, գրում է РИА Новости-ն։

 

Խոսքը հանցագործությունների մասին է, որոնք իրականացվել են 2009-2010թթ., զոհերի մնացորդները հայտնաբերվել են 2012-ին։ Նահանգի դատախազության հաղորդմամբ՝ հանցավոր խմբի անդամները խաբեությամբ գրավել են երիտասարդ կանանց, ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ և թմրանյութերի տարածմամբ։ Այնուհետև նրանց սպանել են և թաքցրել մարմինները։

 

Բացի ազատազրկումից, հանցագործները պարտավոր են սպանվածների հարազատներին ավելի քան 550.000 դոլար վճարել ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։