Հայկական անօդաչու խփելու մասին Ադրբեջանի տարածած լուրն ապատեղեկատվություն է. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ադրբեջանական APA լրատական գործակալությունը տեղեկություն էր տարածել, թե ադրբեջանական զինուժը հայկական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել Աղդամի շրջանում։










