Սիրիական բանակն իր հսկողության տակ է առել Պալմիրայի տարածքում գործող նավթատարը
Սիրիական բանակը հնագույն Պալմիրա քաղաքի շրջանում անցկացվող գործողությունների ընթացքում իր հսկողության տակ է առել նավթատարը, որը գալիս է Ջեզալից։ Այս մասին հայտնել է «Սուրիա ալ- Էն» տեղեկատվական կայքը։
Աղբյուրը հայտնել է, որ սիրիական տնտեսության համար կարևոր այդ օբյեկտը տեղակայված է Պալմիրայի օազիսից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Հիշեցնենք, որ Պալմիրա քաղաքը գրավված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։
Ռազմական բախումներն այժմ տեղի են ունենում Պալմիրայից 1-3 կմ հեռավորության վրա։ Կետային հարվածներով ոչնչացվել են քաղաքի ներսում գրոհայինների մի քանի բազաներ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։










