Փարիզում վերացնում են ներգաղթյալների ճամբարը. լրատվամիջոցներ

11:18 • 29.07.15

Փարիզի իշխանությունները չորեքշաբթի առավոտյան անցել են ներգաղթյալների ճամբարի վերացմանը, իրականացվում է մոտ 200 մարդու տարհանում, հաղորդում է ria.ru-ն։ 

 

Անօրինական ներգաղթյալների ճամբարը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաքի 18-րդ շրջանում: Քաղաքի սոցիալական աշխատողները, Փախստականների պաշտպանության մարմնի (OFPRA), France Terre d’Asile քաղաքական փախստականների պաշտպանների ասոցիացիայի աշխատակիցներն ուղեկցում են ներգաղթյալներին մինչև ժամանակավոր բնակեցման կենտրոններ:

 

Ֆրանսիայի իշխանություններն ավելի վաղ արդեն անցկացրել են նման գործողություններ: Հունիսի սկզբին Փարիզի ոստիկանությունը տարհանել է 350 մարդու La Chapelle բուլվարում գտնվող ներգաղթյալների ճամբարից: Դրանից հետո փակվել է Կալե քաղաքում գտնվող ճամբարը: