Ռուսաստանում թոշակառու կնոջը կասկածում են մի շարք դաժան սպանությունների համար
Լուսանկարը՝ depositphotos.com-ի
Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները քննում են քաղաքի Ֆրունզենսկի շրջանում կատարված դաժան սպանությունների վերաբերյալ քրեական գործը, որում որպես կասկածյալ է ներգրավվել մի թոշակառու կին, գում է interfax.ru-ն։
Գործը հարուցվել է հուլիսի 27-ին, երբ մարդու մարմնի մասնատված մասեր են հայտնաբերվել Դիմիտրովի փողոցի շենքերից մեկի շրջակայքում։
68-ամյա կնոջը կասկածում են հուլիսի 23-ին իր 79-ամյա ծանոթին անհայտ ծագման թունավոր նյութով սպանելու համար։
Իրավապահները նշում են, որ դրանից հետո թոշակառուն զոհի դին սղոցով և դանակներով մասնատել է, ապա լցնելով տոպրակը՝ դրանք նետել մոտակա թաղամասում։
Կինը կասկածվում է նաև 2003-ին կատարված նմանատիպ սպանության համար։ Նշվում է, որ այդ ժամանակ նա սպանել է իր բնակարանը վարձակալած 44-ամյա տղամարդուն, որից հետո նրա դին մասնատել է, ապա ձերբազատվել է դրանցից։
Իրավապահները հայտնել են, որ կինն արդեն ընդունել է իր մեղքը և պատմել է իր կողմից կատարված այլ սպանությունների մասին։ Նա իրականացրել է ընդհանուր հաշվով 10 սպանություն։










