Երևանում վրաերթի են ենթարկել 59-ամյա տղամարդու և 13-ամյա պատանու

10:48 • 29.07.15

«ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հուլիսի 28-ին՝ ժամը 01.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու և 13-ամյա պատանու, որոնք  տեղափոխվել են հիվանդանոց:

 

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, կատարվում է քննություն: