«Թալիբան» շարժման առաջնորդը մահացել է տարիներ առաջ. լրատվամիջոցներ

14:51 • 29.07.15

«Թալիբան» շարժման առաջնորդ Մուլա Մուհամեդ Օմարը երկար ժամանակ է՝ մահացած է, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանություններին:

 

Աֆղանստանի իշխանություններից և հետախուզությունից աղբյուրների տեղեկություններով՝ Օմարը մահացել է երկու կամ երեք տարի առաջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Զինված շարժման ներկայացուցիչներն այդ տեղեկությունը չեն հաստատել՝ հայտարարելով, որ շուտով այդ առիթով հայտարարություն կանեն: Դա արդեն առաջին հաղորդումը չէ Օմարի մահվան մասին: Այնուամենայնիվ, սա առաջին անգամ է, երբ այդ լուրը հաստատում են Աֆղանստանի իշխանությունների բարձրաստիճան աղբյուրները:

 

Մուլա Օմարը ղեկավարել է «Թալիբանը» 1990-ականների առաջին կեսին շարժման ձևավորումից ի վեր: 1996-ից մինչև 2001 թվականը նա փաստացիորեն եղել է Աֆղանստանի ղեկավարը: