«Թալիբան» շարժումը հերքել է իր ղեկավարի մահվան մասին հաղորդագրությունները

18:15 • 29.07.15

«Թալիբան» աֆղանական ծայրահեղական շարժումը հերքել է իր ղեկավարի՝ Մուլա Մուհամեդ Օմարի մահվան մասին հաղորդագրությունները: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Կարի Յուսեֆ Ահմադին, հաղորդում է ТАСС-ը: Նրա խոսքերով՝ Օմարը «կենդանի է և շարունակում է ղեկավարել շարժումը»:


Աֆղանստանի իշխանություններն ավելի վաղ առաջին անգամ հաստատել են թալիբների ղեկավարի մահը: Քաբուլում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ «աֆղանական իշխանությունները Պակիստանից և «Թալիբան» շարժումից հաստատված տեղեկություններ ունեն այն փաստի մասին, որ Մուլա Օմարը մահացել է մոտ երկու տարի առաջ հիվանդությունից»:


Ավելի վաղ բազմիցս տեղեկատվություն է ստացվել ծայրահեղական խմբավորման ղեկավարի ոչնչացման մասին:


Մուլա Օմարը ղեկավարել է «Թալիբանը» 1990-ականների առաջին կեսին շարժման ձևավորումից ի վեր: 1996-ից մինչև 2001 թվականը նա փաստացիորեն եղել է Աֆղանստանի ղեկավարը: