Եվրահանձնաժողովը քննարկում է փարիզյան «Դիսնեյլենդում» զբոսաշրջիկների համար գների բարձրացման հարցը
Եվրահանձնաժողովը քննարկում է փարիզյան «Դիսնեյլենդ» զվարճանքների այգու այցելուների համար գների տարբերակումը. ֆրանսիացիները պրեմիում փաթեթի համար վճարում են մոտ 1300 եվրո, մինչդեռ բրիտանացիները՝ 1800 եվրո, գերմանացիները՝ 2400 եվրո, գրում է Financial Times-ը:
Քննությունը սկսվել է այցելուների բողոքից հետո, երբ պարզվել է, որ Ֆրանսիայի ու Բելգիայի քաղաքացիները եվրոպական պետությունների այլ բնակիչների համեմատ այլ գումար են վճարում:
Համաձայն Եվրամիության օրենքների՝ գները կարող են տարբերվել օբյեկտիվ պատճառներով, այդ թվում՝ տեղական շուկայի մակարդակի, սեզոնային, արձակուրդային տարբեր շրջանների պատճառով:
Փարիզյան «Դիսնեյլենդում» իրենց հերթին ասում են, որ հետևել են բոլոր կանոններին՝ միասնական գնային քաղաքականության առումով։










