Թուրքական երկու նահանգներում քրդերը հրթիռային հարձակումներ են իրականացրել. բախումները շարունակվում են

09:01 • 29.07.15

Թուրքիայի Դիարբեքիր և Հաքքարի նահանգներում քուրդ զինյալները հրթիռներ են արձակել ոստիկանության և դատարանի շենքի ուղղությամբ:

 

Դիարբեքիրի Դիջլե շրջանում դրանք թիրախին չեն հասել, սակայն ոստիկանները պատասխան կրակ են բացել, և փոխհրաձգություն է սկսվել: 
 

Իսկ Հաքքարիի Յուքսեքովա շրջանում դատարանի ու ոստիկանական բաժնի վրա զինյալները հարձակվել են հրթիռանետով:

 

Հաքքարիում քրդերի և թուրքական ուժերի միջև բախումները շարունակվում են։



Շրջան ռազմական մեծ ուժեր են ուղարկվել: Զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան: