Թուրքական կործանիչները ռմբակոծել են Իրաքի հյուսիսը

11:23 • 29.07.15

Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դիրքերն Իրաքի հյուսիում, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը:



Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական F16 կործանիչները երկինք են բարձրացել և ռազմական գործողություն իրականացնելու համար ուղևորվել դեպի սահման: Սակայն չէր հաղորդվել՝ հարվածներ հասցվելու են Սիրիայի՞, թե՞ Իրաքի տարածքում:



Հուլիսի 25-ից Թուրքիայի օդուժն Իրաքի հյուսիսում լայնածավալ օդային գործողություն է իրականացնում քուրդ զինյալների ճամբարի ուղղությամբ: