Ուկրաինայում հակամարտության ընթացքում մոտ 7.000 մարդ է զոհվել. ՄԱԿ

08:44 • 29.07.15

Ուկրաինայում հակամարտության 15 ամիսների ընթացքում զոհվել է մոտ 7.000 մարդ, տուժել ավելի քան 17.000-ը, РИА Новости-ին հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի խոսնակ Սեսիլ Պույին։

 

«2014թ. ապրիլի կեսերից մինչև 2015թ. հուլիսի 27-ը զոհվել է առնվազն 6.832 մարդ և առնվազն 17.087 մարդ վիրավորվել Ուկրաինայի արևելքում հակամարտության գոտում»,- նշել է Պույին։

 

Այդ թվերը ներառում են նաև մալայզիական Boeing ինքնաթիռի աղետի 298 զոհերին։ 

 

ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ հաշվարկները մոտավոր են և հիմնված են այն տվյալների վրա, որոնք ստացվել են Ուկրաինայում ՄԱԿ-ի մոնիթորինգային առաքելությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։