ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպանը խոստանում է Օբամային «բերել» Ուկրաինա

13:24 • 29.07.15

Լուսանկարը՝ unian.net-ի


ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին խոստանում է կազմակերպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցն Ուկրաինա, գրում է Обозреватель-ը։

 

«Օբամայի այցն Ուկրաինա կարևոր է։ Պարզ է, որ ես կաշխատեմ այդ ուղղությամբ՝ նման հնարավորություն ապահովելու համար։ Ինչպես նաև կաշխատեմ ապահովել Ուկրաինայի նախագահի այցն այստեղ՝ ԱՄՆ»,- նշել է դեսպանը։

 

Ընդ որում՝ ԱՄՆ նախագահի այցի բացակայությունն Ուկրաինա մինչ օրս չի խոսում ԱՄՆ արտաքին քաղաքականությունում ուկրաինական ուղղության երկրորդական լինելու մասին։ Նա նշել է նաև, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի փոխգործակցությունն ունի բոլորովին այլ որակական բնույթ։

 

«Դա վստահությունն է և փոխգործակցությունը»,- նշել է Չալին։