ԱՄՆ-ում Walking Dead անվանումով գարեջուր կհայտնվի
ԱՄՆ-ում Walking Dead անվանումով գարեջուր կթողարկվի, որը ստեղծվել է համանուն հեռուստասերիալի հեղինակների կողմից, գրում է Foodbeast-ը։
Այն արտադրվելու է Terrapin Beer Co. գարեջրագործական ընկերության հետ համատեղ։
Նոր գարեջուրը պատրաստելուց օգտագործվելու է նարնջի կեղև, որը դրան լրացուցիչ ցիտրուսային բուրմունք կհաղորդի։
Խմիչքի պիտակի վրա պատկերված է զոմբի կրիա, որը շրջապատված է մեռյալներով։
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում գտնվողTerrapin Beer Co-ի գործարանը նշել է, որ գարեջրի թնդությունը 6.7 տոկոս է լինելու։










