15-ամյա հյուսիսկորեացի ցատկորդուհին պատվի է առել Կիմ Չեն Ընին Կազանում տարած հաղթանակից հետո
Հյուսիսկորեացի ցատկորդուհի Կիմ Կուկ Հանը պատվի է առնելով ողջունել է Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին Կաղանում ջրային մարզաձևերի աշխարհ առաջնությունում հաղթելուց հետո:
«Այդկերպ մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր և Հս. Կորեայի բանակի առաջնորդին», - Lenta.ru-ն մեջբերում է 15-ամյա մարզուհու խոսքը: Մարզուհին պատմել է նաև, որ մարզվում է օրական 5 ժամ` աշտարակից 40 ցատկ կատարելով:
Ջրային մարզաձևերի առաջնությունն սկսվել է հուլիսի 24-ին: Մրցումներն ավարտվելու են օգոստոսի 9-ին:










