Բաքվում գործարարից առևանգել են նրա 65-մետրանոց զբոսանավը
Բաքվում առևանգել են 65-մետրանոց թանկարժեք զբոսանավ, գրում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ գործարար Ֆիզուլի Աբդուլաևը ոստիկանություն է դիմել՝ բողոքով, որ Բաքվի բուլվարում գտնվող զբոսանավերի ակումբից իր զբոսանավն անհետացել է։
Գործարարի խոսքով՝ 65- մետրանոց զբոսանավը եղել է իր սեփականությունը և զբոսանավ-ակումբում է գտնվել 2006 թվականից:










