Չեչեն կանայք խարդախությամբ գումար են ստացել ԻՊ-ի անդամներից
Չեչնիայից երեք կանայք սոցիալական ցանցերում կեղծ էջերով կապվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հավաքագրողների հետ և ԻՊ-ին միանալու ցանկության պատրվակով գումար խնդրել, գրում է gazeta.ru-ն:
Կապ հաստատելուց հետո նրանք ասել են, որ իրենք չունեն բավականաչափ գումար Սիրիա տեղափոխվելու համար: Երբ նրանց էլեկտրոնային դրամապանակներին է փոխանցվել անհրաժեշտ գումարը, նրանք ջնջել են իրենց էջերը։
Ներկայում կանանց գործողությունների նկատմամբ քննություն է իրականացվում։










