ԱՄՆ Կոնգրեսի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել

09:45 • 30.07.15

ԱՄՆ ոստիկանությունը չորեքշաբթի օրը՝ հուլիսի 29-ին, Վաշինգտոնում ձերբակալել է զինված տղամարդու, ով շարժվելիս է եղել ԱՄՆ Կոնգրեսի շենքերի համալիրի ուղղությամբ, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Թենեսի նահանգի բնակիչ Սթիվեն Օնին մոտեցել է ոստիկանին և հարցրել, թե ինչպես մոտենալ փողոցներից մեկին: Քանի որ այն գտնվում է Կոնգրեսի երկու շենքերի միջև և դրա երթևեկությունը սահմանափակ է, իրավապահի մոտ կասկածներ են առաջացել:

 

Տղամարդու ավտոմեքենայի խուզարկության ժամանակ երեք հատ հրազեն է հայտնաբերվել: