Դիարբեքիրում ոստիկանական մեքենայի վրա հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր

09:28 • 30.07.15

Դիարբեքիրի Չընար շրջանում ծառայություն իրականացնող ոստիկանի վրա զինյալների խումբը կրակ է բացել:


Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah թերթի կաքը, միջադեպի հետևանքով մի ոստիկան և երկու անցորդ է վիրավորվել: Հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը՝ ոստիկանն ու քաղաքացիներից մեկը, մահացել են:


Երրորդ տուժածին վիրահատել են:

 

Հարձակումից հետո շրջանում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսվել, դրան մասնակցում են բազմաթիվ ոստիկաններ: Գործողությունը դեռ շարունակվում է: