Մոտ 2.000 ռուսաստանցի կռվում է «Իսլամական պետության» շարքերում. «Коммерсантъ»

10:12 • 30.07.15

ՌԴ ազգությունների հարցերով դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովը հարցազրույցներից մեկում հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը համալրել է մոտ 2.000 ռուսաստանցի:

 

«Ըստ տարբեր տվյալների՝ մոտ 2.000 մարդ է մեկնել Իրաք, Սիրիա»,- «Коммерсантъ»-ին ասել է պաշտոնյան։

 

Բարինովը նաև հավելել է, որ ներկայում իրենց գործակալությունը ծրագիր է մշակում, որը թույլ կտա գտնել ծայրահեղական քարոզչությամբ զբաղվող կայքերն ու արգելափակել դրանք:

 

Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ ռուսական հետախուզությունը տարածել էր, որ «Իսլամական պետության» շարքերում կռվում է 100 երկրի ներկայացուցիչ։