Մարադոնան նախկին կնոջը մեղադրել է 9 մլն դոլար գողանալու համար

09:38 • 30.07.15

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան մեղադրել է նախկին կնոջը՝ Կլաուդիա Վիլաֆանեին, իր բանկային հաշիվներից 9 միլիոն դոլար գողանալու համար, գրում է interfax.ru-ն:

 

«Եթե նա արել է այն, ինչից մենք վախենում ենք, դժբախտաբար նա ստիպված կլինի բանտ գնալ»,- ասել է 54-ամյա ֆուտբոլիստը:

 

Մարադոնան ծանոթացել է Վիլաֆանեի հետ Բուենոս Այրեսի աղքատ թաղամասում դեռ հայտնի դառնալուց առաջ:

 

Մարադոնայի և Վիլաֆանեի երկու դուստրերը՝ Դալման և Ջանինան, Twitter-ում աջակցություն են հայտնել իրենց մայրիկին: