Հրդեհ է բռնկվել Երևան-Թբիլիսի էլեկտրագնացքի շարժակազմի քարշակում

11:26 • 30.07.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 29-ին` ժամը 19.46-ին, ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագած երկաթգծի 3-րդ կմ-ին այրվում է երկաթգծի շարժակազմի քարշակը:
 

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝  դեպքի վայր է մեկնել մեկ մ արտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Թբիլիսի ընթացող «Վրացական երկաթուղիներ» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրագնացքի (տեղափոխում է 24 դատարկ ցիստերն) շարժակազմի քարշակի գեներատորային հատվածի էլեկտրական վահանակում:

 

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.03-ին, մարվել՝ 21.14-ին: Այրվել են էլեկտրական վահանակը և էլեկտրական մալուխներ: