Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը խուճապի պատճառ է դարձել
Թուրքիայում՝ Մերսինի մոտակայքում, 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ խուճապի մատնելով քաղաքացիներին:
Ինչպես տեղեկացնում է Sabah-ը, երկրի կառավարությանը կից արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ ցնցումների էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում՝ ժամը 01:00-ին:
Ցնցումներից արթնացած շատ մարդիկ փողոց են դուրս եկել և երկար ժամանակ նախընտրել են տուն չմտնել: Նախնական տեղեկություններով՝ զոհեր և ավերածություններ չկան:










