Վթար Գեղարքունիքի մարզում. կա 1, զոհ 4 վիրավոր. Shamshyan.com
Գեղարքունիքի մարզում երեկ՝ ժամը 22:00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 9.9 կմ հատվածում բախվել են Ծովինար գյուղի բնակիչ, ՌԴ Տյումեն քաղաքում հաշվառված 23-ամյա Գուրգեն Առաքելյանի վարած Акура МДХ-35 մակնիշի 34 LZ 442 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ 45-ամյա Ազատ Բարսեղյանի վարած VAZ 21214 մակնիշի 86 AZ 889 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով Նիվայի ուղևոր Վարդենիս քաղաքի բնակիչ 30-ամյա Արմեն Հակոբյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդ Ա. Բարսեղյանը և ուղևորներ Վարդենիս քաղաքի բնակիչներ 29-ամյա Ժորա Բարսեղյանը, 26-ամյա Արա Բուդոյանը և Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի բնակիչ 10-ամյա Արսեն Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










