Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Ջերի Բրաունն անտառային հրդեհների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարել, գրում է Корреспондент-ը։
Արտակարգ դրությունն իշխանություններին իրավունք է տալիս հրշեջների հետ միասին կրակի դեմ պայքարին ներգրավել ազգային գվարդիան և միջոցներ հատկացնել նահանգի բյուջեից։
Այս պահին նահանգի տարածքում գրանցվել է մոտ 20 հրդեհ՝ 20.000 հա ընդհանուր տարածքով։ Հրդեհի դեմ պայքարին մասնակցում է 8.000 մարդ։
Լուսանկարները՝ yahoo.com-ի



























