Ռեստորանում թունավորված քաղաքացիները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վերակենդանացման բաժնից

15:15 • 02.08.15

Սուր սննդային թունավորում ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել վերակենդանացման բաժնից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին բժշկական կենտրոնից։


«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել էին քաղաքացիները մի մասը, նշեցին, որ իրենց մոտ ծանր հիվանդներ չկան, իսկ մնացած տեղեկությունները կհայտնեն վաղը։
 

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 1-ին` ժամը 23.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասում՝ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում, քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է։ Պարզվել է՝ 29 մարդ թունավորվել է և մի քանիսի վիճակը ծանր է։