Ֆրանսիայում արագընթաց գնացքը հրդեհվել է կայարանին մոտենալու ժամանակ

16:01 • 02.08.15

Լուսանկարը՝ eurail.com-ի
 

Այսօր առավոտյան Մադրիդից Մարսել ուղևորվող իսպանական արագընթաց գնացքը հրդեհվել է, երբ մոտեցել է Ֆրանսիայի Լյունել համայնքում գտնվող կայարանին, հայտնում է AFP-ը։


Նշվում է, որ գնացքում գտնվող 250 ուղևորները տարհանվել են։ Ականատեսների խոսքով կրակը բռնկվել է կայարանի հարթակից մոտ 200 մետրի վրա։


Փրկարարները նշում են, որ որոշ ուղևորներ, խուճապի մատնվելով, կոտրել են գնացքի պատուհանները և ստացել են ձեռքերի և ոտքերի աննշան վնասվածքներ։


Այլ ուղևորներ բժշկական օգնություն են ստացել ծուխը շնչելու պատճառով։ Քառասուն հրշեջների հաջողվել է կասեցնել կրակի տարածումը գնացքի այլ հատվածներ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվել է գնացքի շարժիչը։