Ավելի քան 250 քուրդ զինյալ է մահացել թուրքական օդային հարվածների ժամանակ

00:08 • 02.08.15

Մոտ 250 քուրդ զինյալ է մահացել Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերի ռմբակոծման մեկ շաբաթվա ընթացքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինքը՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը զոհերի մասին տվյալներ չի հրապարակել:

 

Իրաքի և Սիրիայի հետ սահմանն ամրացնելու համար թուրք զինվորականները ռմբակոծում են նաև «Իսլամական պետության» դիրքերը:

 

ՆԱՏՕ-ում աջակցել են Թուրքիայի՝ պետական սահմանների պաշտպանության և երկրի անվտանգության ապահովման ձգտմանը:

 

Գերմանիայի արտգործնախարարը, սակայն, նախազգուշացրել է Թուրքիային «չայրել քրդերի փոխըմբռնման կամուրջները»: