Ուիթնի Հյուսթոնի դստեր թաղմանը հնչել է երչգուհու Jesus Loves Me երգը
Լուսանկարը՝ ZUMAPRESS.com-ի
Ուիթնի Հյուսթոնի դստեր թաղման ժամանակ հնչել է երգչուհու Jesus Loves Me երգը, գրում է TMZ-ն։
Հուղարկավորության արարողության ժամանակ ցավակցական ելույթներ են ունեցել Բրաուն և Հյուսթոն ընտանիքի անդամներն ու դերասան Թայլեր Պերին։
Աղջկա հայրը՝ Բոբի Բրաունը, ելույթ չի ունեցել, սակայն փոքրիկ գրություն է ներկայացրել, որն ընթերցել են։ Դրանում գրված է եղել. «Ես նույնպես, միշտ կսիրեմ քեզ»:
Հիշեցնենք, որ Բոբի Քրիստինա Բրաունն անգիտակից վիճակում հայտնաբերվել էր լոգարանում 2015-ի հունվարի 31-ին։ Նա գտնվում էր կոմայի մեջ, սակայն վիճակը գնալով վատանում էր։
Բոբի Քրիստինա Բրաունը հայտնի էր որպես իրապատում շոուի հերոսուհի և երգչուհի։ Նա մահացել է հուլիսի 27-ին։










