Սիրիայում ռազմական ինքնաթիռն ընկել է Արիհա քաղաքի բնակելի թաղամասի վրա. կան զոհեր
Սիրիայի օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռն ընկել է Արիհա քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակելի թաղամասի վրա, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, գրում է Associated Press-ը։
Այդ մասին տեղեկացրել են Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խորհրդից, որը գտնվում է Լոնդոնում։
Վթարի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Արիհա քաղաքը գտնվում է Իդլիբից ոչ հեռու։ Այս տարվա մայիս ամսին այն անցել է ընդդիմության և ծայրահեղ իսլամիստների վերահսկողության տակ։










