Ադրբեջանի ԱԳՆ-ին զայրացրել է գերմանական Deutsche Welle-ի թիմի այցը ԼՂՀ
Ադրբեջանի արտգործնախարարությանը զայրացրել է Գերմանիայի Deutsche Welle հանրային հեռուստառադիոընկերության թիմի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ԼՂ հակամարտության մասին հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևին հղումով, 2015 թվականի հուլիսի 31-ին հեռուստառադիոընկերության «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում լարվածությունն աճում է» վերնագրով ռեպորտաժը «կանխակալ է և միակողմանի, իսկ թիմի այցը՝ հակաօրինական»։
Նա նշել է, որ Ադրբեջանն այս հարցով «կդիմի Գերմանիայի համապատասխան մարմիններին»։










