Եվրամիությունը կրճատել է Բելառուսի քաղաքացիների «սև ցուցակը»

14:53 • 03.08.15

Եվրամիությունը Բելառուսի քաղաքացիների համար կազմած «սև ցուցակից» 24 անուն է հեռացրել: Այդ մասին ասված է ԵՄ պաշտոնական ամսագրում, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Խոսքը մայիսի 18-ին Եվրամիության խորհրդի որոշման տեխնիկական իրականացման մասին է, երբ որոշում էր կայացվել կրճատել ցանկը և միաժամանակ երկարաձգել դրա գործողության ժամկետը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջ:

 

Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների առաջին փաթեթը սահմանվել է 1997 թվականին՝ «մարդու իրավունքների և ընտրությունների ժամանակ գրանցված խախտումների» առնչությամբ:

 

Դրանից հետո բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանվել՝ մինչև 2004 թվականին ԵՄ մուտք գործելու իրավունք չունեցող բելառուս պաշտոնյաների ամբողջական «սև ցուցակի» հաստատումը: