«Հատիսի լանջին» ռեստորանում թունավորված բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

09:43 • 03.08.15

Կոտայքի մարզի «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում օգոստոսի 1-ին գիշերը

թունավորված և հոսպիտալացված բոլոր քաղաքացիները դուրս են գրվել:

 

Այս մասին Tert.am –ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր 8 հիվանդ։

 

«Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնից Tert.am–ին տեղեկացրեցին, որ այստեղ հոսպիտալացված բոլորը հիվանդները նույնպես դուրս են գրվել:
 

Հիշեցնենք, որ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրից  թունավորման նախանշաններով հոսպիտալացվել էր ընդհանուր առմամբ 29 քաղաքացի։ Տվյալ ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է։