ԿԳՆ հրդեհված սենյակը զմռսված է, կատարվելու է փորձաքննություն. Զոհրաբ Եգանյան
Կրթության և գիտության նախարարության մասնաշենքի` նախօրեին հրդեհված սենյակը զմռսված է, պատճառները պարզելու համար կատարվելու է փորձաքննություն: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԿԳՆ մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը:
«Փորձաքննության արդյունքների մասին համապատասխան ծառայությունները կտեղեկացնեն: Վնասի չափը նախնական դժվար է այս պահին ասելը, բայց առաջին հայացքից վնասները, կարծես թե, այնքան էլ շատ չեն»,- ասաց Զոհրաբ Եգանյանը:
Նա նաև հավելեց, որ քանի որ նախարարությունում փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային է, լուրջ վնասներ չեն կարող լինել:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնաշենքի հաշվապահության և հաշվառման բաժնի սենյակում երեկ հրդեհ էր բռնկվել:










