Թուրքիայում PKK-ի զինյալները կրակ են բացել ռազմական հոսպիտալի վրա

10:27 • 03.08.15

Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի անդամները կիրակի ուշ երեկոյան հարձակվել են Թուրքիայի հարավ-արևելյան Բիթլիս շրջանում գտնվող ռազմական հոսպիտալի վրա: Նրանք հասցրել են հեռանալ դեպքի վայրից, գրում է Daily Sabah-ը:

 

Բիթլիսի իշխանությունները գրավոր հայտարարություն են տարածել, որտեղ ասված է, որ հարձակումն իրականացվել է գործարար կենտրոնի տանիքից:

 

Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել: Հաղորդվում է, որ վնասվել է հիվանդանոցի պահակախցիկը:

 

Անվտանգության ուժերն այժմ փնտրում են կասկածյալներին: