Ղազախստանցին փախել է բանտից՝ իրեն ձերբակալած ոստիկանին սպանելու համար

14:19 • 03.08.15

Լուսանկարը՝  Reuters-ի

 

Ղազախստանի Ժամբըլի շրջանի դատարանը 27 տարվա ազատազրկման է դատապարտել մի բնակչի՝ բանտից փախուստի դիմելու և ոստիկանի սպանության համար, գրում է lenta.ru-ն։

 

Քրեական գործի տվյալների համաձայն՝ Թոկմոլդաև Մ.-ն փախուստի է դիմել գաղութից և հայտնաբերելով այն ոստիկանին, ում «շնորհիվ», իբր, հայտնվել է ազատազրկման մեջ՝ սպանել նրան։

 

Նա իր պատիժը կկրի հատուկ ռեժիմի գաղութում։

 

Դատարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դատապարտյալը մինչ փախուստի դիմելը պատիժ է կրել ծանր և առանձնակի ծանր հանցագործությունների համար։