Մերկելի՝ 4-րդ անգամ կանցլերի պաշտոնում առաջադրվելու մասին լուրերը «հորինվածք» են անվանել

14:32 • 03.08.15

Մամուլում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է 4-րդ անգամ իր թեկնածությունն առաջադրել կանցլերի պաշտոնում, լրագրողների հորինածն է։ Այս մասին գերմանական Bild թերթին ասել է դաշնային կանցլերի գերատեսչության ներկայացուցիչ Փիթեր Ալտմայերը՝ մեկնաբանելով Spiegel թերթի հաղորդած լուրը։

 

«Հատկանշական է, որ թերթը, որը երկար ժամանակ հակառակն էր վստահեցնում, հանկարծ փոխում է իր տեսակետը։ Այդ ամենը շարունակում է ենթադրություն մնալ»,- նշել է պաշտոնյան։

 

Spiegel-ն օգոստոսի 1-ին հայտնել էր, որ Մերկելը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 4-րդ անգամ և արդեն քննարկել է նախընտրական արշավի պատրաստության հարցը իր կուսակցության գլխավոր քարտուղար Փիթեր Տաուբերի հետ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Բունդեսթագի ընտրությունները, որոնց արդյունքում նոր կառավարություն կձևավորվի, կկայանան 2017թ. աշնանը։