Նեպալում ջրհեղեղի հետևանքով առնվազն 90 մարդ է մահացել

12:06 • 03.08.15

Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, այդ մասին ասվում է երկրի խորհրդարանի պաշտոնական հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Իշխանությունների տվյալներով՝ բնական աղետի հարվածի հետևանքով քանդվել է առնվազն 117 տուն, 4 կամուրջ և մեկ դպրոց։

 

Ներկայում Նեպալում և Հնդկաստանում անձրևների շրջան է, որոնք լեռներում հանգեցնում են սողանքների։ Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով մահացել է ավելի քան 150 մարդ, մոտ 10-ը համարվում է անհետ կորած։