Նիգերիայի բանակը «Բոկո Հարամի» կողմից գերեվարված ավելի քան 170 մարդու է ազատ արձակել (լուսանկարներ)

08:44 • 03.08.15

Նիգերիայի բանակը «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման կողմից գերեվարված 178 մարդու է ազատ արձակել, հայտնում է Газета-ն։

 

Ազատ արձակված գերիների թվում եղել է ավելի քան 100 երեխա, ինչպես նաև՝ 67 կին։ Դա իրականացվել է նիգերական բանակի հարձակողական գործողության արդյունքում։

 

«Բացի այդ, ձերբակալվել է «Բոկո Հարամի» հրամանատարներից մեկը, այժմ նրա նկատմամբ տարվում է հետաքննություն»,- նշել է Նիգերիայի բանակի ներկայացուցիչը։

Picture taken on July 26, 2015 and released by the Nigerian Army shows a soldier inspecting  weapons seized from Islamist Boko Haram fighters...