Կոլումբիայի ապստամբները ցանկանում են հանդիպել Հռոմի պապի հետ

11:09 • 03.08.15

Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի ներկայացուցիչները Հռոմի պապի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել։ Վերջինս այս տարվա սեպտեմբերին պետք է այցելի Կուբա, որտեղ 2012թ. վերջից բանակցություններ են ընթանում ապստամբների և Կոլումբիայի իշխանությունների միջև, գրում է Корреспондент-ը։

 

Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի ներկայացուցիչներից Իվան Մարկեսի խոսքով՝ պոնտիֆիկոսի կողմից գործընթացի խաղաղ կարգավորմանն աջակցելու արդյունքը բավականին շոշափելի կլիներ։ «Մենք շատ կցանկանայինք դա անել, դա յուրահատուկ մի բան կլիներ»,- ասել է նա։

 

Մարկեսը չի պարզաբանել՝ սկսել են արդյոք նման հանդիպման հնարավորության վերաբերյալ բանակցությունները Վատիկանի հետ։ Նրա խոսքով՝ խոսքը դեռևս ցանկության մասին է։