Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շաբաթօրյակները

14:20 • 03.08.15

Մայրաքաղաքի սանիտարական մաքրությունն ու բարեկարգումը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու նպատակով վարչական շրջանների ընդհանուր օգտագործման տարածքները շարունակվում են տեղային շաբաթօրյակները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Դրանց ներգրավված են համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների աշխատակիցներն ու տեխնիկական ռեսուրսները: Մաքրման աշխատանքների հիմնական շեշտը դրվել է բակային տարածքների վրա:
 

Գործընթացին մասնակցություն են ցուցաբերել նաև բնակիչները: Բակերի սանմաքրման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև բնակիչները, իսկ կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր: