Երևանի Շերամի փողոցում վրաերթի են ենթարկել 5-ամյա տղայի

17:06 • 03.08.15

Օգոստոսի 2-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 85 շենքի բակում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի։

 

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 

Կատարվում է քննություն: