Սալվադորում ֆուտբոլային խաղի ժամանակ 5 մարդ է սպանվել
Սալվադորի կենտրոնական հատվածում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել Դելգադո քաղաքում:
Անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել բաց մարզահրապարակում անցկացվող խաղի մասնակիցների վրա:
Մահացածներից առնվազն երեքը ֆուտբոլիստ է եղել: Եվս երկուսի անունը դեռ չի հաղորդվում:
Ոստիկանությունը չի բացառում, որ մահացածները տեղի հանցախմբերի անդամներ են եղել:
Կրակողի ինքնությունը չի պարզվել: Ոստիկանությունում կարծում են, որ կրակոցներին կարող է առնչություն ունենալ միջազգային Մարա Սալվատրուչա հանցախումբը:










