Ճամպրուկում թաքնված աֆրիկացին մահացել է Իսպանիայի ճանապարհին

16:36 • 03.08.15

Հյուսիսային Աֆրիկայից մի տղամարդ, թաքնվելով ճամպրուկում, փորձել է Իսպանիա հասնել։

 

Սակայն նա մահացել է Իսպանիայի աֆրիկական հատվածից եվրոպական հատված ընթացող նավի վրա: Այդ ճանապարհորդությունը տևել է հինգ ժամ, գրում է lenta.ru-ն:

 

Ճամպրուկը եղել է ավտոմեքենայում, որի ղեկին եղել է մահացած ներգաղթյալի եղբայրը: Երբ նավը հասել է Ալմերիայի ափերին, վարորդը տեղեկացրել է տեղի իշխանություններին, որ իր 27-ամյա բարեկամի մոտ խնդիրներ կան: Փրկարարները, ովքեր փորձել են վերակենդանացնել տղամարդուն, հաստատել են նրա մահը: Մահացածի եղբայրը ձերբակալվել է:

 

Նման դեպք էր տեղի ունեցել նաև 2015 թվականի մայիսին: Այդ ժամանակ իսպանացի սահմանապահները ռենտգենի օգնությամբ ճամպրուկում ութ տարեկան տղայի էին հայտնաբերել, ում փորձում էին տեղափոխել Իսպանիա, որպեսզի նա կարողանար վերամիավորվել իր ծնողների հետ: