Կիևյան կամրջից ցած նետվել սպառնացող կնոջը համոզեցին հետ կանգնել ինքնասպան լինելու քայլից (տեսանյութ)
ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է
15.51
Կիևյան կամրջից ցած նետվել սպառնացող կինը հետ կանգնեց ինքնասպան լինելու քայլից
Քիչ առաջ կինը, անսալով Երևանի ոստիկնապետ Աշոտ Կարապետյանի հորդորներին, հետ կանգնեց ինքնասպանություն գործելու մտքից և փրկարարների օգնությամբ դուրս բերվեց կամրջի բազրիքց:
15.21
Եկել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որն այս պահին բանակցում է նշյալ կնոջ հետ։ Երկար նրան լսելուց հետո Աշոտ Կարապետյանը զանգահարեց ինչ–որ մեկին։
Երևանի Կիևյան կամրջից 30-ին մոտ մի կին սպառնում է ցած նետվել կամրջից։ Նա անցել է ճաղերից այն կողմ և պահանջում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպում։
Նա այնտեղ էր եկել իր մանկահասակ երեխաների հետ, որոնց քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց։
Փրկարարները բանակցում են նրա հետ, որպեսզ նա հետ կանգնի իր քայլից, սակայն կինը շարունակում է կախված մնալ կամրջից։
Ոստիկաններն ու փրկարարները նրան առաջարկեցին խմելու ջուրը, որը նա վերցրեց։










